Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ. Ծառուկյան (ՎԻԴԵՈ)

14.06.2020, 12:47
Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ. Ծառուկյան. ՎԻԴԵՈ
Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ. Ծառուկյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօրվա այս պահը սարքած ա, քաղաքական ա, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ ևվախեցնեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 14–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր առանձնատանը կայացած խուզարկությունից հետո։

Загружается новость ... "Лево"

«Բայց ես էսօր ձեզ ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ։ Ինչ ուզում են սարքեն, չոռը մարդուն չի կպնելու, պատրաստ եմ ամեն ինչի: Այդ վստահությունը եղել ա հնուց, 15 թվականից, ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել: Ամենակարևորը ով ինչ խոսք է տվել, ինչ պարտավորություն վերցրել է , պետք է կատարի»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Ծառուկյանի առանձնատանը։–0–