Հայաստանի կառավարությունում քննարկել են սիրիահայերին օժանդակելու հարցեր

10.10.2016, 17:36
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել օգնություն ցուցաբերել սիրիահայերին:
Հայաստանի կառավարությունում քննարկել են սիրիահայերին օժանդակելու հարցեր
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է համապատասխան պետական մարմիններին արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների հետ համագործակցությամբ շարունակել օգնություն ցուցաբերել սիրիահայերին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Սիրիահայերի աջակցության հարցով խորհրդակցությունը տեղի է ունեցել երկուշաբթի Հայաստանի կառավարության ղեկավարի գլխավորությամբ։

IDeA հիմնադրամը կօգնի հալեպահայերին տեղափոխվել Հայաստան>>

Մասնավորապես, զեկուցվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության բաշխման վերաբերյալ: Ներկայացվել են նաև վերջին 5 տարում Հայաստանում սիրիահայերին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացված կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերը, ինտեգրման և բիզնես ծրագրերին ընդառաջելու հնարավորությունները:

Սիրիայից Հայաստան ներգաղթած 20 հազար մարդուց հիմա երկրում բնակվում է 17 հազարը, որոնցից 5 հազարն ունեն մշտական աշխատանք: Հայաստանի բուհերում և դպրոցներում ուսում են ստանում շուրջ հազար սիրիահայեր: -0-