Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի. հաստատվել է 8 նոր դեպք
22.04.2020,
17:39
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի. հաստատվել է 8 նոր դեպք
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակման նոր դեպք է հաստատվել: Այդ մասին նշվում է մարզպետարանի Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
«Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք, ընդհանուր 47 հաստատված դեպք»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր մարզում վարակի նոր օջախի մասին:
Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1473 դեպք: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 633-ի, փաստացի բուժվում է 816 մարդ: Մահացել է, ցավոք, 24 մարդ: -0-

