Ֆրանսիացի բժիշկները ժամանեցին. նրանք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների հետ համայց են կատարում (ՖՈՏՈ)

15.06.2020, 12:35
Ֆրանսիացի բժիշկները ժամանեցին. նրանք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների հետ համայց են կատարում. ՖՈՏՈ

Ֆրանսիացի բժիշկները ժամանեցին. նրանք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների հետ համայց են կատարում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում են Ֆրանսիայից ժամանած բժիշկները, ովքեր, ինչպես օրեր առաջ հայտնել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հատուկ չվերթով ժանամելու էին Հայաստան:

Загружается новость ... "Лево"

Նա նշել էր, որ Հայաստանը կորոնավիրուսի շրջանակումմ աջակցություն է ստանում տարբեր երկրներից. օգնությունը տարատեսակ է, սկսած մասնագիտական զուտ կազմակերպչական առումով, վերջացրած կոնկրետ աշխատող բժիշկների։

Ներկա պահին բժիշկները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում են:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարում: Ֆրանսիացի բուժաշխատողները Հայաստանում մնալու են 10 օր»,- նշվում է ԲԿ-ից Facebook-յան էջում:

Հունիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, որոնցից 6276-ն` առողջացած, 285-ը` մահվան ելքով: -0-