Facebook–յան օգտատերն ահազանգում է. պապը ողջ է, էպիկրիզում նշված է «մահ», նրան դուրս են գրել COVID-19–ի դրական թեստով. ԲԿ–ն պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
24.06.2020,
10:48
Facebook–յան օգտատերն ահազանգում է. պապը ողջ է, էպիկրիզում նշված է «մահ», նրան դուրս են գրել COVID-19–ի դրական թեստով. ԲԿ–ն պարզաբանում է. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Facebook–յան օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել, որում խոսում է «Էրեբունի» ԲԿ–ում պապիկի հետազոտությունների և էպիկրիզում նշված եզրակացության մասին։
Տեսանյութում նա ներկայացրել է իր պապի հիվանդության պատմությունը: Նա նշել է, որ հունիսի 21-ին պապուն տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերցրել են բոլոր անալիզները, գումարները վճարվել են, ներկայացվել է խնդիրը, սակայն նրանք հրաժարվել են բուժումից, քանի որ ասել են հույս չկա:
Օգտատերը նշել է, որ պապը հաջորդ օրը դուրս է գրվել։ Նա ցույց է տվել ԲԿ-ի էպիկրիզը, որտեղ գրված է «մահ», իսկ պապը ողջ է ու գտնվում է նույն սենյակում:
Տեսանյութում թոռը նաև ցույց է տվել, որ պապիկին դուրս են գրել Covid–19-ի դրական պատասխանով:
Ստեղծված իրավիճակը մեկնաբանել են «Էրեբունի» ԲԿ–ից։
«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը երեկոյան տեսանյութ էր հրապարակել, որի առիթով հայտնում ենք հետևյալը. Հիվանդը «Էրեբունի» ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել աորտայի շերտազատվող անևրիզմայով: Վերակենդանացման բաժանմունքում նրա վիճակը կայունացվել է, հրավիրվել է անոթային վիրաբույժ: Ծանր սոմատիկ պատճառները հաշվի առնելով՝ որոշվել է չգնալ վիրահատության, քանի որ վիրահատական միջամտությունը կարող էր հիվանդի կյանքի հետ անհամատեղելի դառնալ», – նշվում է ԲԿ–ի Facebook–ում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԲԿ–ից նշում են, որ հիվանդի հարազատները հրաժարվել են հետագա բուժումից և հիվանդը դուրս է գրվել։
«Ինչ վերաբերում է #COVID-19 թեստին, նշենք, որ «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացվող յուրաքանչյուր հիվանդից կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ լաբորատորիա: Թեստի պատասխանը ստացվել է մեկ օր հետո՝ դրական: Այսինքն, հիվանդանոց մուտք գործելուց հիվանդն արդեն իսկ ունեցել է նոր կորոնավիրուսային վարակ: Ինչ վերաբերում է հիվանդության պատմության մեջ նշված «մահ» բառին, հայտնում ենք, որ դա վրիպակ է՝ պայմանավորված վերակենդանացման բաժանմունքի գերծանրաբեռնվածությամբ: Նույն փաստաթղթի մեջ նշված է նաև, թե առողջական ինչ վիճակով է հիվանդը բժշկական կենտրոնից դուրս գրվել», – նշվում է ԲԿ–ի հաղորդագրության մեջ:–0–