Երթևեկի փոփոխություն՝ Երևանի կենտրոնում (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երթևեկության կազմակերպման փոփոխություններ է նախատեսված հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ. բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին։
Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վ․ Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ. բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ և ուղիղ, 2-րդ գոտուց ուղիղ, իսկ 3-րդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին՝ միայն ձախ ուղղությամբ։
Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում։


