Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավարը քնել է հիվանդանոցի միջանցքում (ՖՈՏՈ)

21.06.2020, 13:51
Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնն է. ֆրանսիացի բժիշկը քնել է հիվանդանոցի միջանցքում. ՖՈՏՈ
Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավարը քնել է հիվանդանոցի միջանցքում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Սևակ Հակոբյանն իր Facebook-յան էջում կիսվել է ֆրանսիացի բժշկի լուսանկարով, որն արվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի միջանցքում:

Загружается новость ... "Лево"

Լուսանկարում բժիշկը քնած է հիվանդանոցի միջանցքում:

«Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնն է: Երեկ գնացինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, քնել էր միջանցքում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ 10-օրյա այցով Հայաստանում է ֆրանսիացի բժիշկների խումբը, ովքեր ժամանել են այստեղ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: -0-