Դերասանուհի Արսինե Խանջյանը բերման է ենթարկվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
27.07.2016,
19:34
Կանադահայ դերասանուհի, ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` Արսինե Խանջյանն է քիչ առաջ բերման ենթարկվել Խորենացի փողոցի արգելափակված հատվածից:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կանադահայ դերասանուհի, ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` Արսինե Խանջյանն է քիչ առաջ բերման ենթարկվել Խորենացի փողոցի արգելափակված հատվածից, հայտնում է CivilNet.TV–ի Facebook-ի էջը։
Հիշեցնենք, որ Արսինե Խանջյանը մասնակցել է այս օրերին կազմակերպված հավաքներին։
Առայժմ պարզ չէ, թե ինչ սկզբունքով են բերման ենթարկում մարդկանց։

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-