COVID-19-ը հասա՞վ ԱԺ. Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

12.05.2020, 12:36
COVID-19-ը հասա՞վ ԱԺ. Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
COVID-19-ը հասա՞վ ԱԺ. Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Այս մասին այսօր հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնել է պատգամավոր Հայկ Գևորգյանը: 

Загружается новость ... "Лево"

«Նիստը պետք է վարեր պարոն Թունյանը, սակայն նա տաքություն ունի, թեստավորվել է և հիմա սպասում ենք պատասխանի: Հույս ունեմ, որ ամեն բան լավ կլինի»,- նշել է Գևորգյանը:

Կորոնավիրուսը խորհրդարանում

Անցած շաբաթ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ԱԺ–ում կորոնավիրուսով վարակակիր է եղել:

Հետո հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ինքնամեկուսացվել է, քանի որ 6 օր շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Սակայն ինչպես պարզվեց ավելի ուշ, նրա թեստի պատասխանը բացասական էր:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված Միրզոյանը կոչ է արել պատգամավորներին դիմակներ ու ձեռնոցներ կրել, քանի որ առաջին հերթին սա անհրաժեշտ է պատգամավորների և իրենց ընտանիքներին, ինչպես նաև ողջ հասարակության առողջության պահպանման համար: 

Հայաստանում մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ:-0-