ԱԺ պատգամավորներից մեկն ինքնամեկուսացվել է, նա մոտ 6 օր շփվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ

06.05.2020, 13:13

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է, նա շուրջ 6 օր շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, հաղորդում է news.am–ը։ 

Քաղաքացու մոտ երեկ է կորոնավիրուս հաստատվել։ 

Բաղդասարյանը նշել է, որ իրեն լավ է զգում, չունի ջերմություն.

«Ինքնազգացողությունս լավ է։ Շփում եմ ունեցել 6 օր, երեկ նրա մոտ հաստատվել է դրական։ Դեռ չեմ թեստավորվել, սակայն այսօր կամ վաղը կհանձնեմ թեստ», – նշել է Բաղդասարյանը։

Հայաստանում մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26929 թեստավորում:–0–