Կորոնավիրուսից մահվան նոր դեպք, 881 վարակակիր, բժշկական սարքավորումներ Չինաստանից. ամփոփում ենք ապրիլի 8–ի լրահոսը

09.04.2020, 08:15
Կորոնավիրուսից մահվան նոր դեպք, COVID-19-ի 881 վարակակիր, բժշկական սարքավորումներ Չինաստանից. ամփոփում ենք ապրիլի 8–ի լրահոսը
Կորոնավիրուսից մահվան նոր դեպք, 881 վարակակիր, բժշկական սարքավորումներ Չինաստանից. ամփոփում ենք ապրիլի 8–ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք չորեքշաբթի`ապրիլի 8-ի առավել ուշագրավ նորությունները։ 

Загружается новость ... "Лево"

  • Ապրիլի 8-ի առավոտվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 881-ի. գրանցվել է 28 նոր դեպք:
  • Ապրիլի 8-ին գրանցվել է մեկ նոր մահ կորոնավիրուսից. պացիենտը 93 տարեկան էր:
  • Ռուսաստանից Հայաստան ժամանած շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ:
  • Արցախում կորոնավիրուսով վարակվածի համագյուղացիներն ինքնամեկուսացվել են։ Հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակված ԱՀ քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը:э
  • ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի կորոնավիրուսի 2 000 թեստ:
  • Արարատի մարզում ապրիլի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է: 
  • Երևան է ժամանում Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը: -0-