Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ընդհանուր թիվը` 175. մարզպետ

08.04.2020, 18:12
Արարատի մարզպետը հայտնել է, որ մարզում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ընդհանուր թիվը` 175
Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ընդհանուր թիվը` 175. մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է, հայտնել է Արարատի մարզպետի Գարիկ Սարգսյանը։

Загружается новость ... "Лево"

«Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա», – նշել է մարզպետը Facebook–յան իր էջում։

Նա ավելացրել է, որ շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։

«Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։ Առողջ եղեք», – նշել է Սարգսյանը։

Հայաստանում մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարդկանց ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեություն իրականացնելու սահմանափակումները երկարաձգվել են մինչև ապրիլի 12–ը ներառյալ (ավելի վաղ այդ սահմանափակումները գործել են մարտի 24–ից 31–ը)։

Հայաստանում ապրիլի 8–ի առավոտվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք, ընդհանուր` 881, առողջացել է 114 մարդ, 9 մարդ, ցավոք, մահացել է։–0–