93–ամյա պացիենտը մահացել է Արտաշատի ԲԿ–ում, տղամարդն ունեցել է շագանակագեղձի քաղցկեղ. ԱՆ
08.04.2020,
12:40
93–ամյա պացիենտը մահացել է Արտաշատի ԲԿ–ում, տղամարդն ունեցել է շագանակագեղձի քաղցկեղ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը մանրամասներ է հայտնել այսօր առավոտյան կորոնավիրուսից մահացած 93–ամյա պացիենտի մասին։
«Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա», – նշել է Նիկողոսյանը Facebook–յան իր էջում։
Հայաստանում ապրիլի 8–ի առավոտվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք, ընդհանուր` 881, առողջացել է 114 մարդ, 9 մարդ, ցավոք, մահացել է։–0–
Загружается новость ... "Лево"