Հայաստան ժամանած շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ (ՎԻԴԵՈ)

08.04.2020, 12:47
Հայաստան ժամանած շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ. ՎԻԴԵՈ
Հայաստան ժամանած շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանից Հայաստան ժամանած շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Նշված կոմպլեքսը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը՝ համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով։ -0-