ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի կորոնավիրուսի 2 000 թեստ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ը Հայաստանին կհատկացնի կորոնավիրուսի 2 000 թեստ: Այս մասին նշվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Facebook-յան էջում:
«Միացյալ Նահանգներն Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությանն օրերս հատկացրեց 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում այս կազմակերպության ջանքերին աջակցելու նպատակով»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ: ։
Հայտարարության համաձայն, այս միջոցներով կտրամադրվեն նոր կորոնավիրուսի թեստավորման փաթեթներ. Հայաստանը կստանա 2000 թեստ։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 8-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 881 հաստատված դեպք։ Բուժվել է 114 մարդ, 9 մարդ, ցավոք, մահացել է։–0–