«Բարգավաճ Հայաստան»–ը հրապարակել է խորհրդարանական ընտրություններին ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը

09.04.2026, 22:15
ԲՀԿ–ն հրապարակել է խորհրդարանական ընտրություններին ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը
«Բարգավաճ Հայաստան»–ը հրապարակել է խորհրդարանական ընտրություններին ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Քիչ առաջ ավարտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում, հայտնում է Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Համագումարը նաև հաստատել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուներին․ 

1. Ծառուկյան Գագիկ

2. Թևանյան Անդրանիկ

3. Սարգսյան Լուիզա

4. Այվազյան Արա

5. Մանուկյան Արմեն

6. Բաբայան Մետաքսյա

7. Գրիգորյան Մարտուն

8. Սուրենյանց Սուրեն

9. Վարդանյան Էլինար

10. Հովհաննիսյան Վահե

11. Ստեփանյան Գևորգ

12. Տոնոյան Իվետա

13. Մելքումյան Միքայել

14. Աբովյան Արման

15. Առուստամյան Նորա

16. Ռոստոմյան Հրաչյա

17. Փիրոյան Արման

18. Մանուկյան Լիաննա

19. Քոսակյան Արմեն

20. Գրիգորյան Կարեն

21. Դավթյան Նունե

22. Բոզոյան Երվանդ

23. Կակոյան Կամո

24. Կարապետյան Սաթենիկ

25. Շաքարյան Ռոման

26. Դանիելյան Ստեփան

27. Մանուկյան Արեգնազ

28. Հարությունյան Մխիթար

29. Սերգոյան Կարեն

30. Գրիգորյան Գայանե

Ավելի վաղ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Առաջարկ Հայաստանի համար» հարթակով մասնակցելու մասին։

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։