Այսօր 4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

20.03.2025, 16:06
Այսօր 4–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 4–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 20-ին ժամը 16:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Ա.Վեգներ, Ռ.Մելիքյան փողոցների, Սեբաստիա 22 շենքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հայտարարության մեջ։