Աշնանային զովը ժամանակավոր է Հայաստանում

02.09.2016, 10:26
Օդերևութաբաններն օդի ջերմաստիճանի բարձրացում են կանխատեսում Հայաստանում առաջիկա օրերին։

Աշնանային զովը ժամանակավոր է Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Օդերևութաբաններն օդի ջերմաստիճանի բարձրացում են կանխատեսում Հայաստանում առաջիկա օրերին։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, սեպտեմբերի 2–3–ն օդի ջերմաստիճանը նկնազի 3-5 աստիճանով, իսկ հաջորդ օրերին մի փոքր կբարձրանա։

Այսպես, առաջիկա երեք օրերին Երևանում սնդիկի սյունը կտատանվի 28-30 աստիճան տաքության սահմանում, իսկ երկուշաբթի և երեքշաբթի կտաքանա մինչև 30-32 աստիճան։

Միաժամանակ, կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում սեպտեմբերի 2-3–ի երեկոյան ժամերին ողջ հանրապետությունում, իսկ սեպտեմբերի 4-6–ին` հյուսիսային շրջաններում։

Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։ -0-