Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար․ ՀՀ ԱԳՆ

04.10.2020, 12:03
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ
Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին:

«Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-