+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում «խոզի գրիպի» համաճարակ չկա. փորձագետ

17:24
08 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում չկա H1N1 վիրուսի («խոզի գրիպ») ենթատիպով առաջացած գրիպի համաճարակ։ Համաճարակաբանական իրավիճակը վերահսկողության տակ է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Հիվանդացության դեպքերը սեզոնային վիրուսային ակտիվության դրսևորում են, որոնք գրանցվում են ամեն տարի։ Միակ տարբերությունն այն է, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդների գերակշռող թվի մոտ բացահայտվել է, այսպես կոչված, «խոզի գրիպի» վիրուսը (H1N1)», – ասաց Թորոսյանը։

«Խոզի գրիպից» մահվան 3 դեպք Հայաստանում>>

Նրա խոսքով` բժիշկներին ուշ դիմելու, ինչպես նաև ինքնաբուժությամբ զբաղվելու հետևանքով հիմնականում տարեց հիվանդների մոտ «խոզի գրիպի» վիրուսը հանգեցնում է թոքաբորբի։

««Խոզի գրիպի» վիրուսը հայտնի է 2010 թ.–ից, մարդու օրգանիզմը հասցրել է սովորել այդ վիրուսին։ Այս հիվանդության շուրջ այս տարի ստեղծված իրարանցումն անհասկանալի է, իրավիճակը սպառնացող չէ», – ասաց Թորոսյանը։

Նա նաև նշեց, որ դպրոցներում ձմեռային արձակուրդների երկարացման փաստը վկայում է ոչ թե համաճարակի, այլ այն փաստի մասին, որ Հայաստանում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։  

Արձակուրդները երկարացվել են, հայտնում է նախարարը>>

Դեկտեմբերի 8–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է գրիպով և սուր շնչառական հիվանդություններով տառապող 568 հիվանդ, որոնցից 461–ը 0–18 տարեկան են։ 150–ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն