Երևանն առաջատարն է կորոնավիրուսով վարակվածների թվով. հայտնի են տվյալներն` ըստ մարզերի

27.03.2020, 20:55
Երևանն առաջատարն է կորոնավիրուսով վարակվածների թվով. հայտնի են տվյալներն` ըստ մարզերի
Երևանն առաջատարն է կորոնավիրուսով վարակվածների թվով. հայտնի են տվյալներն` ըստ մարզերի
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի կայքում հրապարակված կորոնավիրուսով վարակման դեպքերի քարտեզի համաձայն, 151 պացիենտ գրանցվել է Երևանում։

Загружается новость ... "Лево"

Մարզերից ամենից շատ պացիենտները Կոտայքում են` 57 դեպք, Արարատում` 56 դեպք և Արմավիրում` 52 դեպք։ Վարակման ամենաքիչ դեպքերը գրանցվել են Շիրակում` 5, Արագածոտնում` 4, Լոռիում` 2 և Սյունիքում` 2։

Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Բուժվել է 28 մարդ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–