Կորոնավիրուսի որքան դեպք է գրանցվել յուրաքանչյուր մարզում. ԱՆ ինտերակտիվ քարտեզ է գործարկել
27.03.2020,
18:15
Կորոնավիրուսի որքան դեպք է գրանցվել յուրաքանչյուր մարզում. ԱՆ ինտերակտիվ քարտեզ է գործարկել. ՔԱՐՏԵԶ
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարությունը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում գործարկել է ինտերակտիվ քարտեզ, որտեղ կարելի է տեսնել վիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
«Փորձում ենք առավելագույնս հասանելի դարձնել տեղեկատվությունը և առաջիկայում վիճակագրությունը կտրվի նաև ըստ վարչական շրջանների և համայնքների», – նշել է Նիկողոսյանը:
Տվյալներին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղմամբ։
Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Բուժվել է 28 մարդ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–
Загружается новость ... "Лево"