Երևանի մի քանի փողոցներում տեսանկարահանող սարքեր կգործարկվեն
06.05.2020,
17:30
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ վարորդներ. Երևանի մի քանի փողոցներում տեսանկարահանող սարքեր կգործարկվեն

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Էրեբունի-Աթոյան, Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների և Աճառյան փողոց-Աճառյան 2-րդ փակուղի խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր:
Загружается новость ... "Лево"
«Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2020 թվականի մայիսի 18-ից», – հաղորդում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:–0–