412.28
5.13
389.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակով

21:54
26 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 հունվար./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկի երաշխիքների միջոցով փոքր և միջին ձեռնարկատերերը կարող են խնայել իրենց գումարները՝ գործընկերների հետ հաշվարկներ կատարելիս և մրցույթներին մասնակցելիս: Բանկն առաջարկում է երաշխիքներ տարբեր ոլորտների ընկերությունների համար՝ սկսած 10 հազ․ ՀՀ դրամից, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկային երաշխիքը պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից է և թույլ է տալիս նվազագույնի հասցնել գործարքի հետ կապված ռիսկերը: Այս գործիքի առավելությունն այն է, որ ընկերությունը կարիք չունի՝ շրջանառությունից միջոցներ հանելու կամ վարկեր ձևակերպելու։ Երաշխիքն առավել նպատակահարմար է այն ընկերությունների համար, որոնք նախատեսում են մասնակցել պետական գնումներին և մրցույթներին կամ որպես կապալառու՝ կնքել այլ խոշոր պայմանագիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն անհատապես ուսումնասիրում է երաշխիքի յուրաքանչյուր հայտ և սահմանում է հասանելի գումարը՝ հաշվի առնելով հաճախորդի կարիքները և մրցույթի կամ պայմանագրի պայմանները: Փոքր բիզնեսի հաճախորդները կարող են ստանալ երաշխիք ՀՀ դրամով, միջին բիզնեսի հաճախորդները՝ նաև ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով։ Նվազագույն գումարը կազմում է 10 հազ․ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ):

Երրորդ անձանց նկատմամբ փոքր և միջին բիզնեսի պարտավորություններն ապահովելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բոլոր տեսակի բանկային երաշխիքները՝ կախված պայմանագրի առանձնահատկություններից և ընկերության գործունեության ոլորտից.

• Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ. Բանկը մատակարարի անունից գնորդին երաշխավորում է ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագրի կատարումը,
• Վճարման երաշխիքը ապահովում է ապրանքների կամ ծառայությունների վճարման պահանջների կատարումը պահանջված ժամկետում,
• Որակավորման երաշխիքը ապահովում է, որպեսզի պայմանագրով նախատեսված ծառայությունները կամ աշխատանքները համապատասխանեն պահանջվող որակավորման չափանիշներին,

• Տենդերային երաշխիքը տրամադրվում է մրցութային փաստաթղթերին համապատասխան՝ մրցույթի մասնակցի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը սահմանել է բանկային երաշխիքների տրամադրման արտոնյալ սակագին` 0,1 տոկոսային կետով ցածր գործող տոկոսադրույքից: Այն կարող են ձեռք բերել գործարարները, ովքեր դիմել են բանկային երաշխիք ստանալու համար www.itender.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

«Մենք մշտապես աշխատում ենք ապրանքների և ծառայությունների որակը բարելավելու, բիզնես գործընթացների արդյունավետությունն ու կառավարելիությունը բարձրացնելու համար անհրաժեշտ ժամանակակից լուծումների ներդրման ուղղությամբ: 2021թ․ համար տրված երաշխիքների ծավալը 165%-ով գերազանցել է 2020թ․ նույն ցուցանիշը։ Գործընկերոջ՝ www.itender.am էլեկտրոնային հարթակի հետ համագործակցության նոր ձևաչափը հնարավորություն կտա հաճախորդներին դիմել բանկային երաշխիքի համար անմիջապես կայքում, որտեղ տեղադրված է իրենց հետաքրքրող տենդերային մրցույթը՝ առանց բանկի գրասենյակ այցելելու»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։

Բանկային երաշխիք ձևակերպելու համար անհրաժեշտ է գրավ կամ երաշխավորություն: Տեղական երաշխիքների տրամադրման միջնորդավճարը գանձվում է 0,3%-ից մինչև 0,75%-ի չափով եռամսյակային կտրվածքով, իսկ միջազգային երաշխիքների դեպքում միջնորդավճարը կախված է գործարքի պայմաններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային երաշխիքների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ պաշտոնական կայքում, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում, որտեղ հաճախորդների հետ աշխատանքի մենեջերը կիրականացնի խորհրդատվություն և կօգնի Ձեզ հավաքագրել փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:45
24 Փետրվարի 2023
Սյունիքի երկնքում աստղաքար է պայթել (ՖՈՏՈ)
Սյունիքի երկնքում աստղաքար է պայթել. ՖՈՏՈ
11:22
24 Փետրվարի 2023
Փաշինյանը կմեկնի Գերմանիա, նրան կընդունի Գերմանիայի կանցլերն ու նախագահը
Փաշինյանը կմեկնի Գերմանիա, նրան կընդունի Գերմանիայի կանցլերն ու նախագահը
11:03
24 Փետրվարի 2023
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է պետնախարարի պաշտոնից ազատվելու որոշումը
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է պետնախարարի պաշտոնից ազատվելու որոշումը
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
14:27
23 Փետրվարի 2023
Կաթնամթերքի երկու արտադրող տուգանվել են թթվասերի մեջ բուսական յուղ են ավելացնելու և չմակնշելու համար
Կաթնամթերքի երկու արտադրող տուգանվել են թթվասերի մեջ բուսական յուղ են ավելացնելու և չմակնշելու համար
11:01
23 Փետրվարի 2023
Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի
Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի
10:45
23 Փետրվարի 2023
«Սուրմալու»–ի տնօրենը կալանավորվեց
«Սուրմալու»–ի տնօրենը կալանավորվեց
20:02
22 Փետրվարի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը «Դրական»-ի
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում
12:00
22 Փետրվարի 2023
Արագածոտնում փրկարարները բքի պայմաններում ծննդկանին մոտ 300 մ պատգարակով մոտեցրել են իրենց մեքենային, այնուհետև` շտապօգնության մեքենային (ՖՈՏՈ)
Փրկարարները բքի պայմաններում ծննդկանին մոտ 300 մ պատգարակով մոտեցրել են իրենց մեքենային, այնուհետև` շտապօգնության մեքենային. ՖՈՏՈ
11:53
22 Փետրվարի 2023
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:32
22 Փետրվարի 2023
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Քասախ գյուղի Մուշ թաղամասում
Վթարի պատճառով 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Քասախ գյուղի Մուշ թաղամասում
11:04
22 Փետրվարի 2023
Հայտնաբերվել և կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը. ՎԻԴԵՈ