Թորոսյանը նշել է Երևանի համայնքներից մեկը, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի շատ դեպքեր
14.06.2020,
23:27
Թորոսյանը նշել է Երևանի համայնքներից մեկը, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի շատ դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է Երևանի համայնքներից մեկը, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի շատ դեպքեր։
Հիշեցնենք, որ Թորոսյանը որոշել է այսուհետ օրական մի քանի անգամ հրապարակել վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար։
«Եվ ուրեմն, շարունակում ենք իրազեկման աշխատանքները...Երեկ ինքս Նորք-Մարաշի փողոցներում տեսա տասնյակ առանց դիմակների մարդկանց ու ցավով պետք է արձանագրեմ, որ Նորք-Մարաշ համայնքում կովիդի դեպքերը շատ-շատ են: Տեղադրում եմ տարածման փողոցներից մեկը: ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔ 7 Փ.», – նշել է Թորոսյանը Facebook–յան իր էջում։
Հայաստանում հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 663նոր դեպք, ընդհանուր` 16667։–0–
Загружается новость ... "Лево"