Թորոսյանը հրապարակել է կորոնավիրուսով վարակված անձանց հասցեների մասին տեղեկատվություն
14.06.2020,
10:40
Թորոսյանը հրապարակել է կորոնավիրուսով վարակված անձանց հասցեների մասին տեղեկատվություն
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար, նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար», – նշել է նա Facebook–յան իր էջում` հրապարակելով հետևյալ հասցեները` Երևան, Ավան, Իսահակյան թաղամաս, Արագածոտն, Աշտարակ Բեկնազարյան փ., Կոտայք Ջրվեջ 12 փ., Գեղարքունիք Սևան Նաիրյան փ., Լոռի Սստեփանավան Երիտասարդական փ., Սյունիք Գորիս Վանքի Տափ փ.։–0–
Загружается новость ... "Лево"