Թորոսյանը գրաֆիկի միջոցով մեկնաբանում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում (ԳՐԱՖԻԿ)

28.04.2020, 18:32
Թորոսյանը գրաֆիկի միջոցով մեկնաբանում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում. ԳՐԱՖԻԿ
Թորոսյանը գրաֆիկի միջոցով մեկնաբանում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում (ԳՐԱՖԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերին կորոնավիրուսով հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում:

Այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook–յան էջում։

«Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար», – նշել է նախարարը:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն:

«Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից: Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է: Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար», – նշել է Թորոսյանն` ընդգծելով, որ սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց և քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին և մայրերին, մեր տատիկներին և պապիկներին: 

Ապրիլի 28–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1867 դեպք, առողջացումների թիվը հասել է 866-ի, փաստացի բուժվում է 971 մարդ, ընդհանուր թեստերի թիվը 19296, մահացել է, ցավոք, 30 մարդ: 

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում սահմանափակումները կսկսեն թուլացվել, և պարետատունը հանդես կգա համապատասխան որոշումներով։–0–