ՀՐԱՏԱՊ. Առաջիկա 10 օրերի ընթացքում կբացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

28.04.2020, 12:23
ՀՐԱՏԱՊ. Առաջիկա 10 օրերի ընթացքում կբացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները. Փաշինյա. ՎԻԴԵՈ

ՀՐԱՏԱՊ. Առաջիկա 10 օրերի ընթացքում կբացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Պետք է մեր բնականոն կյանքով ապրենք կորոնավիրուսի պայմաններում: Այս մասին իր Facebook-յան էջի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

«Պարետը շուտով որոշում կստորագրի, ըստ որի թույլատրվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով»,- նշել է վարչապետը և ներկայացրել որոշ մանրամասներ սպասվող նոր որոշումից. պարետը կսահմանի ժամեր, թե երբ կարելի է զբոսնել, և այս ամենի հետ պահպանվելու է տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջը: 

բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:

Նրա խոսքով, պարետատունը հանդես կգա որոշմամբ:

Նա նշել է, որ սահմանափակումները հանվելու են քայլ-առ-քայլ:

«Եթե այսպես շարունակվի, ապա առաջիկա 10 օրերի ըթնացքում գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի: Առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն»,- հայտնել է նա:

Վարչապետը նշել է, որ միայն կրթական համակարգն է, որ սահմանափակված է մնալու:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։-0-