Թորոսյանը «կորոնավիրուսային» նոր հասցեներ է հրապարակել

15.06.2020, 15:32
Թորոսյանը «կորոնավիրուսային» նոր հասցեներ է հրապարակել
Թորոսյանը «կորոնավիրուսային» նոր հասցեներ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է հրապարակել հասցեներ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի շատ դեպքեր։

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ Թորոսյանը որոշել է այսուհետ օրական մի քանի անգամ հրապարակել վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար։

«Արմավիր, Վաղարշապատ, Սուրբ Մովսես Խորենացի փ., Երևան, Շենգավիթ, Ն. Շենգավիթ 10 փ.», – նշել է նախարարը։
Հունիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, որոնցից 6276-ն` առողջացած, 285-ը` մահվան ելքով։–0–