Թորսյանը Վրաստանի առողջապահության նախարարի հետ քննարկել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հարևան երկրում

27.02.2020, 11:25

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում, Facebook–յան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Загружается новость ... "Лево"

«Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ», – նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ վրացի բժիշկները Վրաստանի քաղաքացու մոտ ախտորոշել են նոր կորոնավիրուս, ով Վրաստան է եկել Իրանից Ադրբեջանի տարածքով: Հիվանդը տեղափոխվել է վարակաբանական հիվանդանոց։–0–