Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

26.02.2020, 22:42
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Վրացի բժիշկները Վրաստանի քաղաքացու մոտ ախտորոշել են նոր կորոնավիրուս: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն՝ արտակարգ ռեժիմով հրավիրված ճեպազրույցի ժամանակ:

Загружается новость ... "Лево"

«Վիրուսը ախտորոշվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով Վրաստան է եկել Իրանից Ադրբեջանի տարածքով: Հիվանդը հասցվել է վարակաբանական հիվանդանոց»,- նշել է Տիկարաձեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 25-ի տվյալներով` ամբողջ աշխարհում արձանագրվել է 80239 դեպք, որից Չինաստանում` 77780, 2666-ը` մահվան ելքով: Չինաստանից դուրս 33 երկրում գրանցվել է 2459 դեպք, 34-ը մահվան ելքով:

Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 26-ի, ժամը 18:00 դրությամբ, նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78195: Հաստատված դեպքերից առողջացածների թիվը կազմել է 30073: Գրանցվել է 2718 մահ: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաև, որ աշխարհում գրանցվել է 81226 հաստատված դեպք:-0-