Smartavia-ն գործարկել է Երևան–Մոսկվա և Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերը

12.07.2019, 21:15
Smartavia-ն գործարկել է Երևան–Մոսկվա և Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերը:
Smartavia-ն գործարկել է Երևան–Մոսկվա և Երևան–Սանկտ Պետերբուրգ չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Smartavia ավիաուղիները մեկնարկեց Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան և Երևան-Մոսկվա-Երևան երթուղիներով չվերթերը: Այս մասին նշվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebook–յան էջում։

Ավելի վաղ Smartavia ավիաընկերության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ նախատեսում է գործարկել Երևան–Սանկտ Պետերբուրգ ուղիղ չվերթը, որն իրականացվելու է 2019թ.–ի հուլիսի 11–ից հոկտեմբերի 25–ին շաբաթական երկու օր` շաբաթ և կիրակի օրերին։ Չվերթերն իրականացվելու են Boeing 737-500 և 737-700 օդանավերով։

Մոսկվա–Երևան չվերթերն իրականացվելու են Boeing 737-800 օդանավերով, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից շաբաթական երեք անգամ` երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերին։ 

Smartavia ռուսական ավիաընկերությունը ստեղծվել է 2004թ.–ին, ընկերության կենտրոնական գրասենյակն Արխանգելսկում է։ Ավիաընկերությունը կատարում է կանոնավոր և չարտերային ուղևորափոխադրումներ։–0–