Փաշինյանը նշել է, թե առնվազն որքան շահառու կարող է օգտվել կոմունալների փոխհատուցման 12–րդ միջոցառումից (ՖՈՏՈ)

14.04.2020, 19:53
Վարչապետը նշել է, թե առնվազն որքան շահառու կարող է օգտվել կոմունալների փոխհատուցման 12–րդ միջոցառումից. ՖՈՏՈ
Փաշինյանը նշել է, թե առնվազն որքան շահառու կարող է օգտվել կոմունալների փոխհատուցման 12–րդ միջոցառումից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ առնվազն 280 հազար բաժանորդ կօգտվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումից։

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 14-ի որոշմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով ընդլայնվում է սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։ Ըստ որոշման, այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց։ Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020թ.–ի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ ներառյալ, էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։

Կառավարությունն ընդհանուր առմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12 միջոցառում, որոնցից 6–ն աջակցում են բիզնեսին (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես և այլ ոլորտներ), 6–ի միջոցով սոցիալական աջակցություն է ցուցաբերվում բնակչության տարբեր խմբերին։

Ապրիլի 14–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1067 դեպք, առողջացել է 265 մարդ, 16 մարդ, ցավոք, մահացել է։–0–