526.2
7.42
476.76
+9
Եղանակը Երևանում
Հայ

Միհրան Պողոսյանը կկալանավորվի ՌԴ–ում

21:56
23 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը 40 օրով կկալանավորվի Ռուսաստանում, տեղեկացրել է գլխավոր դատախազի` ԶԼՄ–ների հետ կապերի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով», – տեղեկացրել է Աբրահամյանը Facebook–յան իր էջում։

Այսօր ավելի վաղ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

Ապրիլի 21–ին ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է, որ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայում ՌԴ իրավապահների կողմից և ձերբակալվել է։ 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ապրիլի 13–ին քննիչները Պողոսյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:13
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մամուլը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայկական մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ
19:55
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են կադրեր Երևանում ոստիկանի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել են նաև կադրեր կասկածյալների ձերբակալությունից։
18:15
16 Հոկտեմբերի 2019
Գիշերը Երևանում սպանված ոստիկանության ավագը հետմահու պարգևատրվել է
Առաքելյանին հետմահու և Հակոբյանին պարգևատրելու մասին հրամանը չորեքշաբթի ստորագրել է գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը։
16:42
16 Հոկտեմբերի 2019
Առողջապահության նախարարությունը հայտնում է պիցցայից թունավորված երեխաների վիճակի մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցում թունավորմամբ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ:
15:46
16 Հոկտեմբերի 2019
Չկան անփոխարինելի մարդիկ. ՊԵԿ նախագահն` իր հնարավոր հրաժարականի մասին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները։
14:42
16 Հոկտեմբերի 2019
Հայաստանը 30–րդն է Սովի գլոբալ ցուցիչում
Հայաստանը զբաղեցրել է 30–րդ տեղը Սովի գլոբալ ցուցիչում (Global Hunger Index, GHI)։
13:49
16 Հոկտեմբերի 2019
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա:
13:28
16 Հոկտեմբերի 2019
Թորոսյանը տեղեկություն է հայտնել Երևանում գիշերային միջադեպի ժամանակ տուժած ոստիկանի առողջական վիճակի մասին
Թորոսյանը տեղեկություն է հայտնել Երևանում գիշերային միջադեպի ժամանակ տուժած ոստիկանի առողջական վիճակի մասին:
12:13
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկանի լուսանկարը (ՖՈՏՈ)
Հրապարակվել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի լուսանկարը։
08:00
16 Հոկտեմբերի 2019
Երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները։
20:45
15 Հոկտեմբերի 2019
Մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ՖՈՏՈ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվում է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր։
19:45
15 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն ազատվել է պաշտոնից
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել է պաշտոնից։