ԿԳՄՍՆ–ն հայտարարություն է տարածել բուհերում ուսումնական պրոցեսի կազմակերպման կապակցությամբ

12.11.2021, 18:35
ԿԳՄՍՆ–ն հայտարարություն է տարածել բուհերում ուսումնական պրոցեսի կազմակերպման կապակցությամբ
ԿԳՄՍՆ–ն հայտարարություն է տարածել բուհերում ուսումնական պրոցեսի կազմակերպման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

«ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Միաժամանակ ուսումնական գործընթացը և իրականացվող աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։–0–