ՃՈ-ն զգուշացնում է ավտոբուսների ու երթուղայինների վարորդներին չտեղափոխել սահմանված քանակից ավելի ուղևորներ (ՎԻԴԵՈ)

18.03.2020, 17:00
ՃՈ-ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ավտոբուսների ու երթուղայինների վարորդներին. չտեղափոխել սահմանված քանակից ավելի ուղևորներ. ՎԻԴԵՈ
ՃՈ-ն զգուշացնում է ավտոբուսների ու երթուղայինների վարորդներին չտեղափոխել սահմանված քանակից ավելի ուղևորներ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում, հաղորդում է ՃՈ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրին չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։

«Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև այլ խախտումներ, ավտոբուսի մի վարորդ էլ չուներ վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՃՈ–ն կոչ է անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին՝ սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։–0–