Նոր ցուցում Ավինյանից. բացառել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը

17.03.2020, 23:39
Նոր ցուցում Ավինյանից
Նոր ցուցում Ավինյանից. բացառել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։

Загружается новость ... "Лево"

Այս մասին Ավինյանը տեղեկացրել է Facebook–յան իր էջում։

«Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ: Կապահովի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով» – նշել է Ավինյանը:–0–