Հայտնի է Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

12.05.2020, 16:31
Հայտնի է Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Հայտնի է Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ էր հանձնել: 

«Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։ Նա նաև նշել է, որ քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն», – նշել է Թունյանը Facebook–յան իր էջում։

Կորոնավիրուսը խորհրդարանում

Անցած շաբաթ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ԱԺ–ում կորոնավիրուսով վարակակիր է եղել:

Հետո հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ինքնամեկուսացվել է, քանի որ 6 օր շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Սակայն ինչպես պարզվեց ավելի ուշ, նրա թեստի պատասխանը բացասական էր:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված Միրզոյանը կոչ է արել պատգամավորներին դիմակներ ու ձեռնոցներ կրել, քանի որ առաջին հերթին սա անհրաժեշտ է պատգամավորների և իրենց ընտանիքներին, ինչպես նաև ողջ հասարակության առողջության պահպանման համար: 

Հայաստանում մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ:-0-