ԵՐԵՎՍՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն ուրբաթ նիստի ժամանակ հաստատել է երկու նոր տոնական օրերը։
Ըստ որոշման, այսուհետ ապրիլի վերջին ուրբաթ օրը կնշվի անասնաբույժի օրը, իսկ մայիսի 12-ին՝ բույսերի առողջության պաշտպանության օրը: Եթե անասնաբույժի օրը համընկնում է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա հետ (ապրիլի 24), ապա այն կնշվի ապրիլի վերջին հինգշաբթի օրը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում