Հայաստանում 27–ամյա պացիենտը միացված է արհեստական շնչառության սարքին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

23.04.2020, 12:24
Հայաստանում 27–ամյա պացիենտը միացված է արհեստական շնչառության սարքին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հայաստանում 27–ամյա պացիենտը միացված է արհեստական շնչառության սարքին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հանրապետությունում։

Загружается новость ... "Лево"

«Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 10 մարդ, մոտ 230 մարդու մոտ ախտորոշվել է թոքաբորբ, և հինգ մարդ միացված է արհեստական շնչառության սարքերին։ Նրանցից մեկը բավականին երիտասարդ է` 27 տարեկան, սակայն ունի ծանր բնածին խրոնիկ հիվանդություն։ Բժիշկներն անում են ամեն հնարավորը` նրա վիճակը կայունացնելու համար, և կարծես հույս կա, որ կկարողանանք փրկել նրա կյանքը», – ասաց նա։

Թորոսյանը տեղեկացրեց, որ այս պահին բուժվում է 840 քաղաքացի, ընդհանուր առմամբ առողջացել է 659 մարդ, մահացել է 24 մարդ։

Նա նաև նշեց, որ հիվանդացողների թվի աճի տեմպերը պահպանվում են։

«Հիանդանոցներում մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որպեսզի հիվանդության թեթև տեսակով պացիենտներին թողնենք տանը։ Դեռ կա ժամանակ, որպեսզի բոլորին հոսպիտալացնենք և շատ թեթև դեպքերին հետևենք հյուրանոցային պայմաններում», – ասաց նա։

Թորոսյանը նաև նշեց, որ քանի որ տնտեսական գործունեության որոշ տեսակներ աստիճանաբար թույլատրվում են, ապա հարկավոր է չկորցնել զգոնությունը։–0–