582.43
6.33
493.33
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, վերացվում են անցակետերը, փոխվում են տնտեսական գործունեության սահմանափակումները. Ավինյան

08:55
23 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:

«Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները», – նշել է Ավինյանը: 

Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝

Մշակող արդյունաբերության հատվածում՝
Պոլիգրաֆիական գործունեություն
Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն
Քարի սղոցում, մշակում և հարդարում
Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն
Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում
Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում

Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝
Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների
Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր
Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր
Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ

Տեղեկատվություն, կապ հատվածում՝
Գրքերի հրատարակություն
Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝
Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում

Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝
Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ

Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝
Արհեստակցական միությունների գործունեություն
Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում
Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում
Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում 

Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:

««Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը», – նշել է Ավինյանը:

Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ կայքի միջոցով:

Նախօրեին «Նովոստի–Արմենիա» գործակալությունն արդեն հրապարակել էր տնտեսական գործունեության սահմանափակումներում նախատեսված փոփոխությունների ցանկը։–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:17
21 Հոկտեմբերի 2020
ՀՀ-ում հայտնաբերվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում
ՀՀ-ում հայտնաբերվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում. ԱԱԾ-ն զգուշացնում է
00:06
21 Հոկտեմբերի 2020
Թշնամու նահանջը Խուդաֆերինի ջրամբարի հատվածից, Իշխանաձորի թեժ մարտերը և այլ լուրեր սահմանից. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (ՎԻԴԵՈ)
Թշնամու նահանջը Խուդաֆերինի ջրամբարի հատվածից, Իշխանաձորի թեժ մարտերը և այլ լուրեր սահմանից. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. ՎԻԴԵՈ
22:16
20 Հոկտեմբերի 2020
«Հաստատվել է ՄԻԵԴ-ի կողմից». Փաշինյանը հայտնել է Ադրբեջանում իշխող ռասիստական ռեժիմի մասին
«Հաստատվել է ՄԻԵԴ-ի կողմից». Փաշինյանը հայտնել է Ադրբեջանում իշխող ռասիստական ռեժիմի մասին
21:01
20 Հոկտեմբերի 2020
ՀՀ գլխավոր դատախազը ՇՀԿ նիստում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ և ռազմական գործողություններում օգտագործելու անթույլատրելիության խնդիրը
Այսօր կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը
20:54
20 Հոկտեմբերի 2020
Փաշինյանը արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել և ազատել պաշտպանական քաղաքականության բաժնի պետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հրամանագիր է ստորագրել պետական ​​կառավարման համակարգում նշանակման և պաշտոնանկության մասին
19:43
20 Հոկտեմբերի 2020
Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների կողմից առողջական վիճակի վերաբերյալ դիմում-բողոքների ընդունումը
Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը
18:36
20 Հոկտեմբերի 2020
ՀՀ կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում. օրակարգում երկու փաստաթուղթ է
ՀՀ կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում. օրակարգում երկու փաստաթուղթ է
16:18
20 Հոկտեմբերի 2020
Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի․ Փաշինյանը ազգային հերոսի կոչում կշնորհի ՀՀ ԶՈւ 2 հրամանատարի
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման․ ՀՀ վարչապետ
12:15
20 Հոկտեմբերի 2020
Համացանցի օգտատերերը դժգոհում են Ucom-ի աշխատանքից. ընկերությունը պարզում է խափանումների պատճառը
Համացանցի օգտատերերը դժգոհում են Ucom-ի աշխատանքից. ընկերությունը պարզում է խափանումների պատճառը
11:07
20 Հոկտեմբերի 2020
1234 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 66694-ի. մահացել է 10 մարդ, որից մեկը չի ունեցել քրոնիկական հիվանդություններ
1234 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 66694-ի. մահացել է 10 մարդ, որից մեկը չի ունեցել քրոնիկական հիվանդություններ
20:24
19 Հոկտեմբերի 2020
Վարձկաններ Սիրիայից, Սասուն Միքայելյանի վիրավորումը և այլ կարևոր լուրեր՝ սահմանից (ՎԻԴԵՈ)
Վարձկաններ Սիրիայից, Սասուն Միքայելյանի վիրավորումը և այլ կարևոր լուրեր՝ սահմանից. ՎԻԴԵՈ
18:49
19 Հոկտեմբերի 2020
Վարչապետը շաբաթվա կտրվածքով Անվտանգության խորհրդի 2-րդ նիստն է հրավիրել՝ Ղարաբաղում իրադրության շուրջ
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ Ղարաբաղում իրադրության շուրջ