Փոփոխություններ` տնտեսական գործունեության սահմանափակումներում. պարետը նոր որոշում է հրապարակել (ՑԱՆԿ)

22.04.2020, 22:07
Փոփոխություններ` տնտեսական գործունեության սահմանափակումներում. պարետը նոր որոշում է հրապարակել. ՑԱՆԿ
Փոփոխություններ` տնտեսական գործունեության սահմանափակումներում. պարետը նոր որոշում է հրապարակել (ՑԱՆԿ)

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ որոշում է հրապարակել, որով փոփոխություններ են կատարվել տնտեսական գործունեության սահմանափակումներում։

Նշենք, որ մարտի վերջից, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, Հայաստանի տարածքում թույլատրվում էր միայն սննդամթերքի արտադրության և առևտրի հետ կապված տնտեսական գործունեությունը։ Ապրիլի 13–ից հնարավորություն տրվեց նաև աշխատել տնտեսության մի շարք ոլորտներին։

Եվ այսպես, այսօրվա որոշմամբ, թույլատրվում է գյուղատնտեսության մի շարք տեսակների գործունեությունը` ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցումը, անասնաբածությունը, անտառաբածությունը, ձկնորսությունը, ձկնաբուծությունը և այլն։

Հանքագործական արդյունաբերության ոլորտում թույլատրվում է բնական գազի արդյունահանումը, երկաթի հանքաքարի արդյունահանումը, նավթի և բնական գազի արդյունահանման բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցումը և այլն։

Մշակող արդյունաբերության ոլորտում թույլատրվում է մսի մշակումը և պահածոյացումը, մսամթերքի արտադրությունը, ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակումը և պահածոյացումը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը և այլն։ Չի թույլատրվում հագուստի արտադրությունը (բացի մորթե հագուստից), mորթե արտադրատեսակների արտադրությունը, տրիկոտաժե արտադրատեսակների արտադրությունը, կոշիկի արտադրությունը, բնափայտի սղոցումը և ռանդումը, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրությունը։

Загружается новость ... "Лево"

Պարետի որոշմամբ, թույլատրվում է օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը, հիմնական դեղագործական արտադրանքի արտադրությունը, բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրությունը։

Ինչ վերաբերում է մանրամեծածախ առևտրին, ապա պարետի այսօրվա որոշմամբ, թույլատրվում է մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով (բացառություններ` մեքենաների, արդյունաբերական սարքավորանքի, նավերի և թռչող սարքերի առևտրով զբաղվող գործակալների գործունեությունը, կահույքի, կենցաղային ապրանքների, երկաթեղենի և այլ մետաղական արտադրատեսակների առևտրով զբաղվող գործակալների գործունեությունը, մանածագործական արտադրատեսակների, հագուստի, կոշկեղենի և կաշվե արտադրատեսակների առևտրով զբաղվող գործակալների գործունեությունը, լայն տեսականու ապրանքների առևտրով զբաղվող գործակալների գործունեությունը)։ 

Թույլատրվում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառում կիրառվող սարքավորանքի մեծածախ առևտուրը, մանրածախ առևտուրը ոչ մասնագիտացված խանութներում, շարժիչային վառելիքի մանրածախ առևտուրը մասնագիտացված խանութներում, մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս և այլն։

Չի թույլատրվում կենցաղային ապրանքների մեծածախ առևտուրը, ոչ մասնագիտացված մեծածախ առևտուրը (հնարավոր է հեռավար` առցանց), տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառներում կիրառվող սարքավորանքի մանրածախ առևտուրը մասնագիտացված խանութներում, մշակութային և հանգստի համար ապրանքների մանրածախ առևտուրը մասնագիտացված խանութներում, մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում և այլն։

Նշենք, որ այս բոլոր կետերն ունեն իրենց բացառությունները։

Загружается новость ... "Право"

«Այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում պետք է սահմանվի հերթափոխային աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքում պետք է իրականացվեն ախտահանիչ միջոցառումներ», – նշվում է որոշման մեջ։

Որոշման մեջ նաև նշվում է, որ 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում պետք է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:59-ից

Պարետի ամբողջական որոշմանը և տնտեսական գործունեության բոլոր ոլորտներին ծանոթանալու համար կարելի է անցնել հետևյալ հղումով։

Հայաստանում ապրիլի 22–ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1473 դեպք, առողջացել է 633 մարդ, 24 մարդ, ցավոք, մահացել է։–0–