Հայաստանից Իրան կարող են փոխադրվել ՀՀ–ում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից ՀՀ՝ հայաստանաբնակները. Քաղավիացիա
24.02.2020,
22:44
Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել` նշելով, որ Հայաստանից Իրան կարող են փոխադրվել ՀՀ–ում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից ՀՀ՝ հայաստանաբնակները
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Իրանի հետ կապված հայտարարություն է տարածել։
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ Հայաստան) դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն (այսուհետ՝ Իրան) օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից», – նշվում է Քաղավիացիայի Facebook–յան էջում։
Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները։
Նշենք, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին այսօր Հայաստանը որոշեց երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:–0–