Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, Փաշինյանը ներկայացրեց նիստի արդյունքները
24.02.2020,
11:58
Կիսափակ սահմաններ. Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց.
1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
4. Որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
«Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք և հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար», – նշել է ՀՀ վարչապետը:
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, փետրվարի 24–ի դրությամբ երկրում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 2592–ի, ապաքինվել է 24734 մարդ։ Կիրակի Չինաստանի 21 շրջանների իշխանությունները հայտնել են, որ փետրվարի 22–ին իրենց տարածաշրջանում չի գրանցվել կորոնավիրուսով վարակվելու ոչ մի նոր դեպք։–0–