«Հարություն առած» մորաքրոջ պատմության հետքերով. ԱՆ–ն արձագանքել է
03.07.2020,
18:16
«Հարություն առած» մորաքրոջ պատմության հետքերով. ԱՆ–ն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Բազմաթիվ հարցեր են հնչում` կապված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ, գրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է մի տարօրինակ դեպքի մասին։ Նրա խոսքով, Հայաստանում հարազատները հուղարկավորել են մորաքրոջը, ինքնահողի օրը նա զանգահարել է։
«Ցիտում եմ այդ հատվածը. «Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»: Եթե իրապես հետաքրքիր է «դեպքը» բացահայտելը` առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ: Այլապես հայտարարությունը նման է «օդում կախված լուրի»», – նշել է Ալինա Նիկողոսյան:–0–
Загружается новость ... "Лево"