Հուղարկավորել են COVID-19-ից մահացած մորաքրոջը, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է հարազատներին. ևս մեկ սարսափելի դեպք ՀՀ-ում (ՎԻԴԵՈ)

03.07.2020, 14:15
Հուղարկավորել են COVID-19-ից մահացած մորաքրոջը, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է հարազատներին. ևս մեկ սարսափելի դեպք ՀՀ-ում. ՎԻԴԵՈ

Հուղարկավորել են COVID-19-ից մահացած մորաքրոջը, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է հարազատներին. ևս մեկ սարսափելի դեպք ՀՀ-ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր հայտնի է դարձել ՀՀ-ում կատարված ևս մեկ ահասարսուռ դեպքի մասին:

Загружается новость ... "Лево"

Դեպքի մասին կրկին ահազանգել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 24News-ի հետ զրույցում:

Զոհրաբյանը նշել է, որ քանի դեռ չունի հարազատների թույլտվությունը այս դեպքի մասին բարձրաձայնելու, իրավունք չունի նաև դեպքի վերաբերյալ մասնավոր ձայնագրությունը հրապարակելու:

Նրա խոսքով, հարազատներն իրենց մորաքրոջն են հուղարկավորել, և ինքնահողի օրը մորաքույրը զանգել է ու ասել՝ «Չեք զանգում, հետաքրքվում՝ ես ոնց եմ, ոնց չեմ»:

«Հարազատներն այս պահին չեն ցանկանում, որ դեպքը հանրայնացվի, կարևորն ասում են՝ մորաքույրը գտնվել է, ողջ է, ում հուղարկավորել են, հուղարկավորել են»,- նշել է Զոհրաբյանը:

Նա նաև հայտնել է, որ որքանով տեղյակ է, արդեն դիմել են ոստիկանություն՝ արտաշիրիմում անելու, պարզելու, թե ում և որտեղ են հուղարկավորել:-0-