Հաջորդ շաբաթվանից քաղաքի բանուկ մասերում կգործեն Covid-19–ի դեմ պատվաստման շարժական թիմեր

29.04.2021, 15:49
Ավինյանն այսօր հայտնեց, որ հաջորդ շաբաթվանից քաղաքի բանուկ մասերում կգործեն Covid-19–ի դեմ պատվաստման շարժական թիմեր
Հաջորդ շաբաթվանից քաղաքի բանուկ մասերում կգործեն Covid-19–ի դեմ պատվաստման շարժական թիմեր
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ապահովված են բոլոր ենթակառուցվածքները Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացի պատշաճ իրականացման համար։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Facebook–յան իր էջում։

Загружается новость ... "Лево"

«Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին», – նշել է Ավինյանը:

Նա նաև ավելացրել է, որ ՀՀ քաղաքացիները Covid-19-ի դեմ պատրաստվում են միայն պիտանելիության ժամկետ ունեցող պատվաստանյութերով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ՝ ներկրելու Covid-19-ի դեմ 1 մլն չափաքանակի պատվաստանյութ։

Նշենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսից պատվաստված է 2690 մարդ։ Նա նշեց, որ սա խայտառակ ցուցանիշ է և կոչ արեց, որպեսզի կառավարության բոլոր անդամները, այդ թվում` պետական գերատեսչության աշխատակիցները պատվաստվեն։–0–