ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գիշերվա ընթացքում չի փոխվել, հաստատվել է 194 դեպք (ԳՐԱՖԻԿ)
23.03.2020,
11:02
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գիշերվա ընթացքում չի փոխվել, հաստատվել է 194 դեպք. ԳՐԱՖԻԿ
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը երկուշաբթի` մարտի 23–ի ժամը 10։00–ի դրությամբ կազմում է 194, նշվում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։
Նախօրեին երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է այդ թիվը` 194 (կիրակի առավոտվա համեմատ` 4–ով ավել)։
ՀՀ առողջապահության նախարարը կիրակի տեղեկացրել էր, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մեծ մասն իրենց լավ է զգում, 14–ի մոտ թոքաբորբ է։
«Վեցն ունեն ինտենսիվ թերապիայի կարիք և գտնվում են հսկողության տակ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը կայուն է», – ասել է նախարարը։