Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսով վարակման ևս 4 դեպքի մասին. ընդհանուր թիվը՝ 194

22.03.2020, 21:24
Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսով վարակման ևս 4 դեպքի մասին. ընդհանուր թիվը՝ 194
Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսով վարակման ևս 4 դեպքի մասին. ընդհանուր թիվը՝ 194
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 4 դեպք. ընդհանուր թիվը՝ 194: Այս մասին իր Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ մարտի 22-ի դրությամբ ՀՀ-ում 2 մարդ առողջացել է կորոնավիրուսից:

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–