ՀՀ-ում 10 օրում ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մոդուլ է կառուցվել (ՎԻԴԵՈ)
02.04.2020,
17:01
ՀՀ-ում 10 օրում ինֆեկցիոն հիվանդանոցի 42 սպասասենյակ ունեցող նոր մոդուլ է կառուցվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարը Facebook-յան իր էջում տեղադրել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի դիմաց մոդուլների կառուցման ընթ
ացքի մասին տեսանյութ։
«10 օրում ստացանք այս 42 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար»,- գրել է Թորոսյանը տեսանյութի մեկնաբանությունում։
«10 օրում ստացանք այս 42 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար»,- գրել է Թորոսյանը տեսանյութի մեկնաբանությունում։
Ավելի վաղ հիվանդանոցի Facebook-յան էջում ասվել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են և տեղադրվել էին լուսանկարներ։
Загружается новость ...
"Право"
«Կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են։ Ավարտին են մոտենում մոնտաժման աշխատանքները։ Մոդուլային ենթակառուցվածքները ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր»,- լուսանկարներ հրապարակելուն կից նշվում է Facebook-յան էջում:
Նշենք, որ ապրիլի 2–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։
Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 5 մարդ։-0-